‘ՉԼ. «Այաքսի»-ի հաղթանակների տխուր վերջաբանը (տեսանյութ)’

851

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Այաքս»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Տոտենհեմ»-ին: Խաղն ավարտվեց հյուրերի անհավանական քամբեքով՝ 2:3 հաշվով:

Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացել է Դե Լիգտը: 30 րոպե անց տանտերերի առավելությունը կրկնապատկեց Զիեշը: Թվում էր, թե վերջ այլևս հնարավոր չէ եզրափակչի ուղեգիրը խլել հոլանդական թիմից, բայց… երկրորդ խաղակեսի մեկնարկում Մոուրան կրճատեց հաշվի տարբերությունը: Ընդամենը 4 րոպե անց 59-րդ րոպեին բրազիլացին ևս մեկ գոլ խփեց հաշիվը դարձնելով 2-2: Մրցավարի ավելացրած ժամանակի վերջին 5-րդ րոպեին Մոուրան 3-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասն իր հաշվին հեթ-տրիկ գրանցեց ու միարժամանակ իր թիմի համար եզրափակչի ուղեգիր նվաճեց:

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում(3-3) անգլիական գրանդը հաղթահարում է «Այաքս»-ի արգելքն ու դուրս գալիս եզրափակիչ: Կողմերի միջև առաջին խաղն ավարտվել էր հոլանդական թիմի նվազագույն հաշվով հաղթանակով:

«Այաքս» — «Տոտենհեմ»՝ 2:3

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ-ը եւ ՀԺԿ-ն կայցելեն Հաղթանակի զբոսայգի’
Հաջորդ հոդվածը‘Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի գավաթակիր’