‘ՉԼ. «Արսենալն» անակնկալ պարտություն կրեց «Մոնակոյից» (տեսանյութ)’

822

Լոնդոնի «Արսենալը» նվազեցրեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում պայքարը շարունակելու հնարավորությունները: Մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «զինագործները» սեփական խաղադաշտում անակնկալ պարտություն կրեցին «Մոնակոյից»:

Հյուրերը երեք գնդակ խփեցին, իսկ Արսեն Վենգերի սաները չկարողացան համարժեք պատասխան տալ: 38-րդ րոպեին հրաշալի գոլով աչքի ընկավ Կոնդոգբիան, 53-րդ «Մոնակոյի» առավելությունը մեծացրեց Դիմիտար Բերբատովը: «Արսենալին» միայն խաղավարտին մոտ հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 91-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը:

Թվում էր` խաղն այդպես էլ կավարտվի, սակայն վերջնական հաշիվը ձևակերպեց Ֆերրեյրա-Կարասկոն` աչքի ընկնելով 94-րդ րոպեին: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 17-ին:

ԱՐՍԵՆԱԼՄՈՆԱԿՈ

1-3 (0-1)

MC

 

0-1՝ Ջեֆրի Կոնդոգբիա 38՛, 0-2՝ Դիմիտար Բերբատով 53՛, 0-3՝ Յանիկ Ֆերեյրա-Կարասկո 90՛, 1-3՝ Ալեքս Չեմբերլեն 90՛

 

ԱՐՍԵՆԱԼ. 13.Դավիթ Օսպինա, 3.Կիրան Գիբս, 4.Պեր Մերտեսակեր, 6.Լորան Կոսյելնի, 39.Էկտոր Բելյերին, 11.Մեսութ Յեզիլ, 19.Սանտի Կասորլա (7.Տոմաշ Ռոսիցկի, 82), 34.Ֆրանսիս Կոկելեն (15.Ալեքս Չեմբերլեն, 68), 12.Օլիվյե Ժիրու (14.Թեո Ուոլքոտ, 60), 17.Ալեքսիս Սանչես, 23.Դանի Ուելբեք

ՄՈՆԱԿՈ. 1.Դանիել Սուբաշիչ, 2.Ֆաբինյո, 5.Այմեն Աբդենուր, 13.Վոլոս, 21.Էլդերսոն Էչյեջիլե, 38.Toure, 7.Նաբիլ Դիրար (3.Լայվին Կուժավա, 82), 8.Ժոաու Մոուտինյու, 22.Ջեֆրի Կոնդոգբիա, 9.Դիմիտար Բերբատով, 10.Դիմիտար Բերբատով (17.Յանիկ Ֆերեյրա-Կարասկո, 76), 23.Անտոնի Մարտյալ (15.Բերնարդու Սիլվա, 84)

 

Զգուշացում՝ Ֆրանսիս Կոկելեն 42՛ (Ա), Էկտոր Բելյերին 74՛ (Ա), Մեսութ Յեզիլ 87՛ (Ա), Էլդերսոն Էչյեջիլե 45՛ (Մ), Ժոաու Մոուտինյու 90՛ (Մ)
Մրցավար՝ Դենիզ Այտեկին (Գերմանիա)

 

55

ԳՆԴԱԿԻ %

45

14 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

10 (7)

12

ՏՈՒԳԱՆՔ

10

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

5

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Բայեր» – «Ատլետիկո Մադրիդ» 1-0․ Լեվերկուզենցիները նվազագույն հաշվով հաղթանակ են տանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը բախվել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուի հետ (տեսանյութ)’