‘Նեյմարը բախվել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուի հետ (տեսանյութ)’

933

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղից հետո  (2:1) բախվել է «քաղաքաբնակների» երկրպագուի հետ: Այդ ժամանակ բրազիլացին հեռացել էր դաշտից. նրան փոխարինել էր Պեդրո Ռոդրիգեսը, եւ Նեյմարը նստած էր պահեստայինների նստարանին:

«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուն սադրել է հարձակվողին՝ նրան անվանելով սիմուլյանտ: Նեյմարը պատասխանել է երկրպագուի մեղադրանքներին, եւ եզրափակիչ սուլիչից հետո վեճը տեղափոխվել է մարզադաշտի մուտքի մոտ, սակայն ստյուարդները բաժանել են նրանց:

«Ես պարզապես խաղում էի նրա հետ: Նա ինձ տհաճ բաներ ասաց: Թե ի՞նչ, չեմ կարող կրկնել, քանի որ իմ մայրը սովորեցրել է ինձ այն, ինչը նրան իր մայրը չի սովորեցրել»,_ Նեյմարի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Արսենալն» անակնկալ պարտություն կրեց «Մոնակոյից» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանի առաջնությունը պաշտոնապես դադարեցվեց’