‘ՉԼ. «Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ» ` 2-1(տեսանյութ)’

1129

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Բարսելոնան» ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում առավելության հասավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ:

«Կամպ Նոուում» կայացած հանդիպման առաջին կեսում իրադարձությունները զարգացան մեծամասամբ Ֆերնանդո Տորրեսի շնորհիվ: 25-րդ րոպեին Տորրեսն առաջ մղեց հյուրերին, ապա 2 դեղին քարտ ստացավ ու 35-րդ րոպեից իր թիմին թողեց 10 հոգով: Խաղակեսի մնացած ժամանակահատվածում կատալոնացիներին չհաջողվեց օգտվել թվային առավելությունից:

Պատկերը փոխվեց երկրորդ կեսում. Յան Օբլակի դարպասի մոտ գրոհների տեղատարափ էր, ինչի արդյունքում Լուիս Սուարեսը նախ վերականգնեց հաշվի հավասարությունը, ապա դուբլ ձևակերպեց: 

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 13-ին, Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում: 

ԲԱՐՍԵԼՈՆԱԱՏԼԵՏԻԿՈ Մ.

2-1 (0-1)

MC

 

0-1՝ Ֆերնանդո Տոռես 25՛, 1-1՝ Լուիս Սուարես 63՛, 2-1՝ Լուիս Սուարես 74՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 3.Խերարդ Պիկե, 6.Դանի Ալվես, 18.Խորդի Ալբա, 4.Իվան Ռակիտիչ (12.Ռաֆինյա, 63), 5.Սերխիո Բուսկետս (20.Սերխիո Ռոբերտո, 80), 8.Անդրես Ինյեստա (7.Արդա Թուրան, 83), 14.Խավյեր Մասկերանո, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 13.Յան Օբլակ, 2.Դիեգո Գոդին, 3.Ֆիլիպե Լուիս, 19.Լուկաս, 20.Խուանֆրան, 6.Կոկե, 14.Գաբի, 17.Սաուլ (16.Անխել Կորեա, 90), 21.Յանիկ Ֆերեյրա-Կարասկո (12.Աուգուստո Ֆերնանդես, 53), 7.Անտուան Գրիզման (22.Թոմաս Տեյե Պարթի, 76), 9.Ֆերնանդո Տոռես

 

Զգուշացում՝ Սերխիո Բուսկետս 48՛ (Բ), Լուիս Սուարես 70՛ (Բ), Խավյեր Մասկերանո 82՛ (Բ), Ֆերնանդո Տոռես 29՛ (Ա), Կոկե 33՛ (Ա), Ֆիլիպե Լուիս 61՛ (Ա), Անտուան Գրիզման 73՛ (Ա), Լուկաս 78՛ (Ա), Յան Օբլակ 79՛ (Ա), Աուգուստո Ֆերնանդես 86՛ (Ա) ; Հեռացում՝ Ֆերնանդո Տոռես 35՛ (Ա) ;Մրցավար՝ Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)

 

68

ԳՆԴԱԿԻ %

32

19 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (2)

18

ՏՈՒԳԱՆՔ

16

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն չի մեկնաբանում քաղաքական ղեկավարների հայտարարությունները’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Բավարիա» – «Բենֆիկա» ` 1-0 (տեսանյութ)’