‘ԵՄ-ն չի մեկնաբանում քաղաքական ղեկավարների հայտարարությունները’

1316

Ղարաբաղյան հակամարտության գոտու առնչությամբ Եվրամիությունը մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-երի հետ, հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով  գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը:

Վերջինս հրաժարվել է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա ադրբեջանական:

«Մենք չենք մեկնաբանում քաղաքական ղեկավարների առանձին հայտարարությունները», —  ասել է Կոսյանչիչը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԼՂ ՊԲ. Զոհերը՝ 29, վիրավորները՝ 101’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ» ` 2-1(տեսանյութ)’