ՉԼ/A խումբ. Մեսսիի առաջին գոլը ՊՍԺ-ին օգնեց հաղթել «Մանչեսթեր Սիթիին»(տեսանյութ)

434

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում ՊՍԺ-ը Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ընդունել է «Մանչեսթեր Սիթիին» և 2-0 հաշվով հաղթանակ տարել:

Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացել է Իդրիսա Գեյեն՝ խփելով իր առաջին գոլը Չեմօիոնների լիգայում: Ավելի ուշ՝ 74-րդ րոպեին, փարիզյան թիմի կազմում իր առաջին գոլն է խփել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:

A խմբի մյուս խաղում «Բրյուգեն» հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ:

ՊՍԺ-ն երկու խաղից հետո 4 միավոր է վաստակել ու գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: «Բրյուգեն» նույնքան միավորով 2-րդն է:

Չեմպիոնների լիգաերկրորդ տուր

խումբ

ՊՍԺ (Ֆրանսիա) — «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2։0 (տեսանյութ)

Իդրիսա Գուեյե, 8, Լիոնել Մեսի, 74

Նախորդ հոդվածըՉԼ/D խումբ. «Շերիֆը» Մադրիդում հաղթեց «Ռեալին» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա. «Այաքսը» հաղթեց, «Ինտերը» ոչ ոքի խաղաց (տեսանյութ)