ՉԼ/D խումբ. «Շերիֆը» Մադրիդում հաղթեց «Ռեալին» (տեսանյութ)

343

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է մոլդովական «Շերիֆին» և  1-2 հաշվով անակնկալ պարտություն կրել:

Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացել են հյուրերը. Ժասուր Յախշիբոևը գլխի հարվածով գրավել է Կուրտուայի պաշտպանած դարպասն ու առաջ մղել իր թիմին: Մադրիդցիները հաշիվը հավասարեցրել են միայն երկրորդ կեսում. 65-րդ րոպեին Կարիմ Բենզեման անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցն ու վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Ի դեպ, Բենզեման Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակով գերազանցել է լեգենդար Ռաուլին: Ֆրանսիացին ՉԼ-ում 72 գոլ է խփել, Ռաուլի՝ 71 գոլի դիմաց:

Նշենք՝ «Շերիֆի» ֆուտբոլիստ Բրունոյի՝ 72-րդ րոպեին հեղինակած գոլի դրվագում մրցավարը, դիմելով VAR համակարգի օգնությանը, արձանագրել է խաղից դուրս վիճակ: Այդուհանդերձ, մոլդովական թիմի ֆուտբոլիստները խփել են հաղթական գնդակը. 90-րդ րոպեին «Շերիֆի» լյուքսեմբուրգցի կիսապաշտպան Սեբաստյան Տիլը երկրորդ գնդակն է ուղարկել Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասն ու ֆանտաստիկ հաղթանակ պարգևել իր թիմին:

խումբ

«Ռեալ» (Իսպանիա) — «Շերիֆ» (Մոլդովա)՝ 1։2 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 65, 11մ — Ջասուրբեկ Յահշիբոեւ, 25, Սեբաստիան Տիլ, 89

Նախորդ հոդվածըՇուշիում հայկական կողմին է փոխանցվել ևս 3 հայ զինծառայողի աճյուն
Հաջորդ հոդվածըՉԼ/A խումբ. Մեսսիի առաջին գոլը ՊՍԺ-ին օգնեց հաղթել «Մանչեսթեր Սիթիին»(տեսանյութ)