‘«Չորրորդ ինքնիշխանություն». Գալուստ Սահակյան. Օբամայի ընտրություններին ընտրողները գնում էին Գազելներով’

958

Գալուստ Սահակյանը հայտարարել Է, թե ԱՄՆ-ում էլ են ընտրողներին մեքենաներով տանում ընտրատեղամասեր, ու ավեալացրել՝ «Օբամայի ընտրություններին ընտրողները գնում էին Գազելներով»։

«ՉԻ» — Հասկանալի է, որ միկրոավտոբուսների և հատկապես Գազելների հարցում Գալուստ Սահակյանի հետ բանավիճելն անիմաստ է՝ այդ հարցում նա լուրջ փորձագետ է: Բայց այնուամենայնիվ կհամարձակվենք ենթադրել, որ ամերիկացի րնտրոդները հազիվ թե օգտվեին ռուսական արտադրության Գագելներից, մանավանդ՝ որ ԱՄՆ-ում Գագելներ չկան։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա խոսքն այն մասին չէ, Օբամայի րնտրաթյունների ժամանակ ինչ տրանսպորտային միջոցներից էին օգտվում ամերիկացի րնտրողները։ Խոսքն այն մասին է, որ ՀՀ օրենսդրությամբ ընտրոդներին նման ծառայություններ մատուցելն արգելվում է, այսինքն՝ դա օրենքի խախտում է, և դրա համար որոշակի պատիժ է սահմանված։ Ու եթե Գալուստ Սահակյանը հպարտ-հպարտ հայտարարում է, թե իրենք իսկապես միկրոավտոբուսներով ընտրողներին հասցրել են տեդամասերը, պիտի գիտակցի, որ վաղ թե ուշ իր խոսքերը գնահատվելու են որպես ցուցմունքներ։

Նախորդ հոդվածը‘Գանձասարի պարիսպը սալիկապատում են, մինչդեռ պատասխանատուներից մեկը գործուղման մեջ է, իսկ մյուսը՝ հիվանդ’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ է պատահել Արոնյանին’