‘Պակիստանի Լահոր քաղաքում պայթյունի զոհերի թիվը հասել է 70-ի, 29-ը երեխաներ են’

1635

Պակիստանի Լահոր քաղաքում մահապարտի իրականացրած պայթյունի զոհ է դարձել առնվազն 70 մարդ, նրանցից 29-ը երեխաներ են, հաղորդել են տեղական լրատվամիջոցները:

Ավելի վաղ ոստիկանության կոմիսարի տեղակալ Մոհամեդ Ուսմանը հայտարարել է, որ վնասվածքներ ստացած անձանց թիվն անցնում է 190-ից:

Պայթյունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան քաղաքի կենտրոնում, մանկական խաղահրապարակի հարևանությամբ: Այդտեղ հավաքված են եղել քրիստոնյաներ՝ իրենց ընտանիքներով, Պահքը տոնելու համար:

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը, ընդ որում՝ թալիբների ներկայացուցիչը հատուկ ընդգծել է, որ ակցիան կատարվել է քաղաքի այն հատվածում, որտեղ քրիստոնյաներ են բնակվում:

Լահորի բոլոր հիվանդանոցներն աշխատում են արտակարգ ռեժիմով: Անվտանգության ապահովման նկատառումներով շրջան է մտցվել բանակը:

Շրջանային իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մատս Հումելս. «Շատ հետաքրքիր եւ հուզական հանդիպում կլինի Կլոպի հետ»’
Հաջորդ հոդվածը‘ՀակաՆԱՏՕ-ական բողոքի ցույց Բելգրադում’