‘ՀակաՆԱՏՕ-ական բողոքի ցույց Բելգրադում’

1409

Հազարավոր մարդիկ են մասնակցել Սերբիայում ՆԱՏՕ-ի օդուժի կողմից ռմբակոծությունների 17-րդ տարելիցին նվիրված ցույցին:

Ցուցարարները հակաՆԱՏՕ-ական պաստառներ են պարզել, նաև՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարները:

Ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, ռուսաստանամետ ընդդիմադիր  կուսակցությունները ապրիլին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ուժեղացնում են երկրի եվրոպամետ կառավարության քննադատությունը: Բացի այդ՝ նշվում է, որ սերբ ազգայնականները վրդովված են անցյալ շաբաթ նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային դատարանի կայացրած վճռի կապակցությամբ, որով բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչը դատապարտվեց 40 տարվա ազատազրկման:

Մեկ ամիս առաջ Բելգրադում կրկին հանրահավաք էր տեղի ունեցել՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, որի համար առիթ էր ծառայել այն, որ օրենք էր ընդունվել, որով ռազմական դաշինքն իրավունք է ստացել ազատ տեղաշարժվել երկրում: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Պակիստանի Լահոր քաղաքում պայթյունի զոհերի թիվը հասել է 70-ի, 29-ը երեխաներ են’
Հաջորդ հոդվածը‘«Ալ-Ջազիրան» կկրճատի 500 հոգու’