Պաղեստինը ՄԱԿ-ին կոչ է անում բռնությունների դադարեցման պատասխանատվությունն ստանձնել

191

Պաղեստինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում պատասխանատվություն ստանձնել Գազայի հատվածում բռնությունները դադարեցնելու, ինչպես նաև այն բոլոր հարցերում, որոնք կծագեն ռազմական գործողությունների ավարտից հետո։

Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը։

«Անվտանգության խորհուրդը չկարողացավ պատասխանատվություն ստանձնել և կասեցնել այս պատերազմը։ Առաջին բանը, որ նա պետք է անի՝ կրակը դադարեցնելու կոչն է, դադարեցնել խաղաղ բնակիչների սպանությունները և կասեցնել պատերազմը, ապա զբաղվել բոլոր խնդիրներով, որոնք հետո կծագեն»,- ասել է Մանսուրը՝ գնահատելով ՄԱԿ-ի ԱԽ անդամների դերը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում։

Նախորդ հոդվածըԲռնցքամարտի աշխարհի չեմպիոնը տեղափոխվում է UFC
Հաջորդ հոդվածըԳազայում գործողությունը սպառնում է վերածվել խոշոր հակամարտության