Գազայում գործողությունը սպառնում է վերածվել խոշոր հակամարտության

216

Վաշինգտոնում մտահոգված են, որ Գազայում երկարատև իսրայելական ռազմական գործողությունները կարող են ավելի լայնածավալ հակամարտություն հրահրել Մերձավոր Արևելքւմ, իսկ Իսրայելին և ԱՄՆ-ին մեկուսացում է սպառնում, որովհետև ամբողջ աշխարհը կոչ է անում դադարեցնել կրակը։

Այդ մասին գրել է New York Times- թերթը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի մի քանի պաշտոնյայի։

«Իսրայելցի զինվորականները սահմանափակ ժամանակ ունեն Գազայում իրենց գործողություններն անցկացնելու համար, քանի դեռ արաբները տարածաշրջանում չեն մոլեգնել, իսկ ԱՄՆ-ը և մյուս երկրները հիասթափված են խաղաղ բնակչության շրջանում զոհերի սրընթաց աճի կապակցությամբ»,- գրել է թերթը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաների։

ԱՄՆ պաշտոնատար անձանց խոսքով՝ խիտ բնակեցված անկլավում ցամաքային գործողություններ սկսելու Իսրայելի շտապ կայացրած որոշումը ժամանակ չի թողել խաղաղ բնակչության համար ռիսկերը նվազեցնելու հարցում նախնական պլանավորման համար և, ըստ էության, կանխորոշել է զոհերի մեծ թիվը քաղաքացիական բնակչության շրջանում։

Նախորդ հոդվածըՊաղեստինը ՄԱԿ-ին կոչ է անում բռնությունների դադարեցման պատասխանատվությունն ստանձնել
Հաջորդ հոդվածըՎիետնամի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս հեռանալ Իսրայելից