‘Պաղեստինցիները տոնում են զինադադարը Գազայի հատվածում’

991

Հազարավոր պաղեստինցիներ Գազայում դուրս են եկել փողոց՝ տոնելու Իսրայելի հետ զինադադարը: Դրոշակներով մարդիկ գոռում են ու երգում, ավտոմեքենաներն ազդանշան են տալիս, իսկ մզկիթներից լսվում են խաղաղության աղոթքներ: «Տոնական» հրաձգություն նույնպես եղել է, որի արդյունքում զոհվել է մեկ մարդ:

Խաղաղության համաձայնագիրը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում երկու կողմից, ինչպես նաև Գազայի հատվածի շրջափակման թուլացում: Բացի այդ, նախատեսվում է Միջերկրական ծովում պաղեստինցիների համար ընդլայնել ձկնորսական գոտին: «Այսօր՝ կրակի դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, մենք Իսրայել բնակչությանն ասում ենք՝ դուք կվերադառնաք ձեր տները, ու մենք ենք թույլ տվել դա անել, այլ ոչ թե Նեթանյահուն»,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Սամի Աբու Զուհրին:

Իսրայելն, իր հերթին՝ պնդում է, որ նախկինում էլ խաղաղության նույնպիսի պայմաններ է առաջարկել, մասնավորապես՝ խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն ստանալու հնարավորություն ընձեռել: «Ինչո՞ւ է այսօր ՀԱՄԱՍ-ը համաձայնել Եգիպտոսի նույն առաջարկներին, որոնցից հրաժարվում էր մեկ ամիս առաջ: Չէ՞ որ մենք կարող էին խուսափել այդ արյունահեղությունից»,- ասել է Իսրայելի վարչապետի ներկայացուցիչը:

Իսրայելի և Պաղեստինի միջև ռազմական հակամարտությունը տևեց 50 օր, այդ ընթացքում զոհվեց առնվազն երկու հազար պաղեստինցի: Իսրայելի կողմից զոհվեցին հինգ խաղաղ բնակիչներ և 64 զինվորականներ: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Սոչիի դասերը’
Հաջորդ հոդվածը‘Նազարբաեւ. ԵԱՏՄ-ը Հայաստանի անդամակցության հարցը կորոշվի հոկտեմբերի 10-ին’