‘Պայթյունի հետեւանքով տուժածը ստանում է անհրաժեշտ բուժօգնություն. ԱՆ’

2426

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը: Եւս մեկ աշխատակից թեթև վնասվածքներով անմիջապես տեղափոխվել է նույն բուժհաստատություն, ուր ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:

Նախնական տվյալներով` կայանում պայթած թթվածնի բալոնը հիվանդանոցին չի պատկանում: Ոստիկանությունն իրականացնում է համապատասխան գործողություններ, պարզվում են հանգամանքները:

Այլ մանրամասներ կհաղորդվեն  լրացուցիչ:

Նախորդ հոդվածը‘Հարցում. Հարավկորեացիների 87 %-ը ողջունում է Կիմ Չեն Ինի հնարավոր այցը Սեուլ’
Հաջորդ հոդվածը‘ Ամփոփում. հայտնի է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն գոլը, դարպասապահը, ֆուտբոլիստը, տղամարդկանց և կանանց լավագույն մարզիչները’