‘Պայթյունների շարք Բաղդադում. 14 զոհ, 70 վիրավոր’

1122

 Բաղդադում հնչած պայթյունների հետևանքով 14 մարդ սպանվել է, ավելի քան 70-ը վիրավորվել: Առնվազն ինը պայթյուն՝ փոքրիկ ընդմիջումներով, հնչել է Իրաքի մայրաքաղաքի վեց շիական թաղամասերում: Պայթյուններն իրականացվել են յոթ ականապատված մեքենաներով, որոնք վարել են մահապարտները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով երկրի ներքին գործոց նախարարությանը:

Իրաքն այս պահին` վերջին վեց տարիների ընթացքում կրկին թաղվել է արյունալի բռնությունների  ճահիճը՝ վերադառնալով 2008 թ. քաոսին: Այն ժամանակ երկիրը մոտեցել էր սոսկալի միջկրոնական պատերազմի շեմին, որը հաջողվեց կասեցնել միայն տասնյակ հազարավոր մարդկանց՝ անվերջանալի ահաբեկչությունների և բռնությունների, զոհերի կյանքի գնով: Եւ հիմա կրկին կոշտ հակամարտություն է սկսվել շիաների և սունիների միջև: Ներքաղաքական բարդ իրավիճակը, ինչպես նաև ռազմական հակամարտությունը հարևան Սիրիայում` նպաստել են սունիների աշխուժացմանը: Միայն այս տարվա սկզբից Իրաքում բռնությունների զոհ է դարձել 1790 մարդ, փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳ նախարար. Ստեղծված իրավիճակում Ղրիմի թաթարները միայնակ չեն’
Հաջորդ հոդվածը‘Չավեսի մահվան տարելիցի կապակցությամբ Վենեսուելայի ընդդիմությունը կսահմանափակի ակցիաները’