‘Պայթյուններ Բրյուսելում. ոստիկանությունը կասկածյալի է որոնում’

1184

Բելգիական ոստիկանությունը հետախուզում է հայտարարել մի տղամարդու նկատմամբ, որին Բրյուսելի «Զավենտեմ»  միջազգային օդանավակայանում ֆիքսել են տեսախցիկները: Տղամարդը կասկածվում է Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենում պայթյունների կազմակերպման մեջ, որոնց զոհ է դարձել առնվազն 34 մարդ, վիրավորների թիվը հասնում է 250-ի:

Տեսախցիկները տղամարդուն նկարահանել են այն պահին, երբ օդանավակայանում երկու պայթյունների որոտալուց առաջ նա զամբյուղով քայլում է երկու ուրիշ մարդկանց հետ: Ընդ որում՝ բելգիական  դատախազության ներկայացուցչի խոսքով՝ նրա ուղեկիցները մահապարտներ են, որոնք էլ գործի են դրել իրենց մահապարտի գոտիները:

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը: Խմբավորման հայտարարության մեջ, որը տեղադրվել է համացանցում, ասվում է, որ պայթյունի վայրերը «մանրակրկիտ ընտրվել են», և սպառնալիքներ են հնչում «խաչակիր երկրների» հասցեին, որոնք միավորվել են «Իսլամական պետության» դեմ. «ամենավատը դեռ առջևում է»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Լեսթերն» ավելի ուժեղ է, քան քաղցկեղը. «Կապրեմ այնքան, մինչև տեսնեմ չեմպիոնությունը»’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’