‘Պայթյուն Աշոցք գյուղում. կան տուժածներ’

957

Հունվարի 28-ին, ժամը 20.41-ին, ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում լսվել են պայթյունի ձայներ, կոտրվել են պատուհաններ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել բնակարանում. փլուզվել է հյուրասենյակի պատը (մոտ 8 քմ), և կոտրվել է 2 պատուհան: Պատուհանները ընկել են շենքին հարակից կայանված «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրա և վնասել թափքը:

3 երեխա և նրանց հայրը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի, այնուհետև Գյումրի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նախորդ հոդվածը‘Օրը պատմության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 29-31-ը Երեւանում սպասվում են տեղումներ’