‘Պայթյուն Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում. 30 զոհ’

4752

Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, վիրավորվել ավելի քան 90-ը:

Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է հարսանեկան արարողության ժամանակ: Իշխանությունները ենթադրում են, որ հարձակումը կատարել է մահապարտը:

Գազիանթեփը Սիրիայի սահմանից 60 կմ հեռավորության վրա է, հիմնականում բնակեցված է քրդերով:

BBC-ի թղթակիցը նշում է, որ Սիրիայի հյուսիսում, Գազիանթեփից մի քիչ հարավ, մարտեր են ընթանում քրդական զինված կազմավորումների և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների միջև:

Թուրքիայում արդեն ենթադրություններ են հնչում, որ այդ պայթյունն իրականացրել են ԻՊ-ի գրոհայինները:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սրտային հիվանդների «արտագաղթը» Հայաստանում կանխվում է հակամենաշնորհային համաձայնությամբ’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի կենտրոնում հարձակվել են լրագրող Յուլյա Լատինինայի վրա’