‘Պայթյուն ՆԱՏՕ-ի ավիաբազայում. կան զոհեր’

1803

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խոշոր ավիաբազայում պայթյուն է տեղի ունեցել, դեպքի վայրից լուրեր են ստացվում զոհերի և վիրավորների մասին:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ ճաշարանի մոտակայքում որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, 13-ը վիրավորվել են, հաղորդում է Reuters-ը:

Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն: Քաբուլից ոչ հեռու գտնվող Բահրամ ավիաբազան պարբերաբար ենթարկվում է «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակմանը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայում վերսկսվել են բանակցություններն իշխանությունների և ընդդիմության միջև’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել’