‘Վենեսուելայում վերսկսվել են բանակցություններն իշխանությունների և ընդդիմության միջև’

1714

Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով Կարակասում վերսկասվել են բանակցությունները:

Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանդիպումից առաջ հայտարարել է, որ պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ՝ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար: Սակայն նա հրաժարվել է որևէ բան ձեռնարկել իր հրաժարականի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ուղղությամբ:

Հոկտեմբերի 30-ին կառավարական պատվիրակությունը, նախագահի գլխավորությամբ, առաջին հանդիպումն է ունեցել ընդդիմության հետ՝ երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով:

Քաղաքական ճգնաժամը սրվել էր նախագահ Մադուրոյի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու վերաբերյալ Ազգային ասամբլեայի որոշումից հետո: Ի պատասխան՝ Մադուրոն ընդդիմությանը մեղադրել էր պետական հեղաշրջման փորձ անելու մեջ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին հայտարարել է նոր քաղաքական կուսակցություն հիմնելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուն ՆԱՏՕ-ի ավիաբազայում. կան զոհեր’