‘Պայթյուն Նիգերիայի մզկիթներից մեկում. Առնվազն 50 զոհ’

3042

Առնվազն 50 զոհ կա Նիգերիայի հյուսիս-արեւելքում տեղակայված Մուբի քաղաքի մզկիթում որոտացած պայթյունի արդյունքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունն իրականացրել է մահապարտը՝ առավոտյան աղոթքի ժամանակ: Վիրավորների թվի մասին հստակ տեղեկություններ առայժմ չկան: Տեղական ոստիկանության ներկայացուցիչ Օտման Աբուբաքարի խոսքով՝ երիտասարդը մտել է մզկիթ եւ գործի դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը: Մոտավոր տվյալներով՝ ահաբեկիչը մոտ 17 տարեկան էր, «Բոկո Հարամ» իսլամական կազմակերպության անդամ:

Կատարվածի պատասխանատվությունն առայժմ որեւէ կազմակերպություն չի ստանձնել:

Հիշեցնենք, որ «Բոկո Հարամը» Նիգերիայում «գործում է» 2009 թվականից սկսած, այդ ընթացքում ահաբեկիչների զոհ է դարձել 20 հազար մարդ, եւս 2 մլն մարդ լքել են իրենց տները: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան մտադիր չէ խզել կապերը ՆԱՏՕ-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ 2. Առաջիկա տարիներին բախտ կվիճակվի նշել կենսաթոշակների չափի բարձրացումը’