Պայթյուն Սերպուխովի վանքի տարածքում

354

Երկուշաբթի առավոտյան Սերպուխովի կուսանաց վանքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է ութ մարդ։

Ռուսաստանի իրավապահ մարմինների կարծիքով՝ պայթյունը կազմակերպել է 18-ամյա մի պատանի, որն ուսանել է վանքի տարածքում տեղակայված ուղղափառ գիմնազիայում։

Պայթուցիկ սարքը գործի է դրվել գիմնազիայի մուտքի մոտ։ Քննչական կոմիտեի աշխատակիցները ենթադրում են, որ նախկին աշակերտը «մոտեցել է ուսումնական հաստատության մուտքին և փորձել է ինքնասպանություն գործել հանրային վտանգ ներկայացնող միջոցով»։ Բացի պայթյունն իրականացրած պատանուց՝ տուժել է ևս  յոթ աշակերտ։

Ռուսաստանյան ԶԼՄ-ները, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում են, որ դպրոցում պատանին գուցե հալածվել է և թշնամանքով է տրամադրվել ուսումնական հաստատության ուսուցիչների հանդեպ։

18-ամյա Վլադիսլավ Ստրուժենկովը, ԶԼՄ-ների տվյալներով, գիմնազիան ավարտել է մեկ տարի առաջ։ Քննիչները և քրեագետները նրա բնակարանում խուզարկություն են անցկացրել և հայտնաբերել են «առարկաներ և հեղուկներ, որոնք նշանակություն կունենան քրեական գործի հետաքննության ընթացքում»։
Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանում արտասահմանցիները սիֆիլիսի և բորոտության անալիզներ են հանձնելու
Հաջորդ հոդվածըTime ամսագիրը տարվա մարդ է ճանաչել Իլոն Մասքին