Time ամսագիրը տարվա մարդ է ճանաչել Իլոն Մասքին

441

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, համասեփականատեր և գաղափարներ ոգեշնչող Իլոն Մասքը ճանաչվել է տարվա մարդ՝ ամերիկյան հեղինակավոր Time  ամսագրի վարկածով։

Այս տարի ամսագիրը որոշել է փոխել ավանդույթը և տարվա մարդու անունը հայտարարել ոչ թե ինչպես սովորաբար անում էր՝ հեռուստացույցով, այլ իր սեփական YouTube ալիքով։

Տարվա մարդ (մինչև 1999 թ․ կար «տարվա տղամարդ» և «տարվա կին», սակայն այդ տերմիններն այլևս չեն տեղավորվում գենդերային հավասարության շրջանակներում) կարող է հայտարարվել «անձը, մի խումբ մարդիկ, ինչ-որ գաղափար և նույնիսկ ինչ-որ օբյեկտ, որն ընթացիկ տարում լավագույն կամ նույնիսկ վատագույն կերպով է ազդել իրերի ընթացքի վրա։

Ընտրությունը շարունակում է լինել բացառապես խմբագիրների առանձնաշնորհը, այնպես որ զարմանալի չէ, որ անցյալում տարվա մարդ են ճանաչվել այնպիսի արտառոց անձինք, ինչպես Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը և այաթոլլա Խոմեյնին։

Թեպետ, ցուցակում նաև դրական իմաստով ականավոր մարդիկ են եղել, ինչպես, օրինակ, օդաչու Չարլզ Լինդբերգը (1927 թ․ նա առաջինն է արժանացել «տարվա մարդ» կոչմանը՝ Ատլանտիկայի վրայով միայնակ թռիչք իրականացնելու համար), և ամերիկյան նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը, որը երեք անգամ է արժանացել այդ կոչմանը։

Ավելի վաղ Time-ը «տարվա հերոսներ» անվանակարգում կոչումը շնորհել է միանգամից բոլոր գիտնական-վարակաբաններին, որոնք աշխատել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման և այդ հիվանդության բուժման ուղիների փնտրտուքի ուղղությամբ։ Լավագույն կատարող է ճանաչվել ամերիկացի երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն, լավագույն մարզիկ՝ մարմնամարզուհի Սիմոնա Բայլզը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊայթյուն Սերպուխովի վանքի տարածքում
Հաջորդ հոդվածըՔենթուքիում տորնադոյի զոհերի որոնումները շարունակվում են