‘Պայմանագրային սահմանապահ Արթուր Աֆյանի անհետացման փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել’

1130

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետ կորելու դեպքի առթիվ։ Ինչպես հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։

Հիշեցնենք, որ Հայաստանի 26-ամյա քաղաքացի Արթուր Աֆյանի որոնումներն սկսվել էին փետրվարի 21-ին այն բանից հետո, երբ սահմանապահի կինը Ոստիկանություն էր դիմել ամուսնու անհետացման առնչությամբ: Նրա խոսքով, Աֆյանը դադարել էր պատասխանել իր զանգերին: Ավելի վաղ հեռախոսով տեղեկացրել էր, որ մտադիր է մեկնել Մարմարաշեն` կնոջ մոտ: 

Նախորդ հոդվածը‘Անցած շաբաթ Ադրբեջանն ավելի քան 11000 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Խուլիո Կորտասարի «այստեղ և հիմա»-ն’