‘Անցած շաբաթ Ադրբեջանն ավելի քան 11000 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ’

1338

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 11000 կրակոց: Հաղորդվում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

 

Նախորդ հոդվածը‘ՀՔԿ. Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ’
Հաջորդ հոդվածը‘Պայմանագրային սահմանապահ Արթուր Աֆյանի անհետացման փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել’