‘Պայմանավորված խաղերի կանխմանն ու հետաքննությանը նվիրված միջազգային կոնֆերանս Հռոմում’

686

2013 թ. հունվարի 17-ից 18-ը Հռոմում տեղի ունեցավ «Պայմանավորված խաղեր. գեղեցիկ խաղի տգեղ կողմը» կոնֆերանսը, որը նվիրված էր ֆուտբոլում պայմանավորված խաղերի կանխմանն ու հետաքննությանը: Կոնֆերանսը կազմակերպվել էր ԻՆՏԵՐՊՈԼԻ կողմից ԻՆՏԵՐՊՈԼ/ՖԻՖԱ Ուսուցում, Կրթություն և Կանխման Նախաձեռնություն ծրագրի շրջանակներում՝ Իտալիայի հասարակական անվտանգության բաժնի, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի աջակցությամբ:

50 երկրների և 20 միջազգային կազմակերպությունների 200 պատվիրակների թվում էին նաև ներկայացուցիչներ Հայաստանից՝ ՀՖՖ Իրավաբանական և կադրերի բաժնի պետ Լուսինե Բակումյանը, ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը և ՀՀ Ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնի բյուրոյի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վռամ Փահլևանյանը:  

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են պայմանավորված խաղերի հետ կապված խնդիրները, ասիական խաղադրույքների շուկայի  և կազմակերպված հանցագործության ազդեցությունը ֆուտբոլի վրա, խաղացողների պաշտպանությունը և նախաձեռնությունը ուսուցման, կրթության, կանխման և հետաքննության մեջ, հայտնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Հաճելի է լինել գեղեցիկ սեռի ուշադրության կենտրոնում»’
Հաջորդ հոդվածը‘«Փուչիկներ»-ի գործով մեղադրողը փոխվել է’