‘Պան Կին Հեն կարգադրել է ծովի հատակից դուրս բերել խորտակված «Սևոլ» լաստանավը’

974

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն հրահանգել է սեղմ ժամկետում ծովի հատակից դուրս բերել մեկ տարի առաջ խորտակված «Սևոլ» լաստանավը, հինգշաբթի տեղեկացրել են լրատվամիջոցները:

Ողբերգությունը տեղի է ունեցել 2014 թ. ապրիլի 16-ին: Մոտավորապես 300 հոգի, հիմնականում՝ դպրոցականներ, որոնք էքսկուրսիա էին մեկնում Չեջուդո կղզին, զոհվեցին, երբ ուղևորներով ծանրաբեռնված նավը խորտակվեց երկրի հարավարևմտյան ափի մոտ:

«Անհրաժեշտ է շտապ ավարտել անհրաժեշտ աշխատանքները և հնարավորինս արագ դուրս բերել նավը»,- շեշտել է Պան Կին Հեն:

Զոհերի բարեկամները պնդում են, որ նավը դուրս բերվի ծովի հատակից, և հնարավոր լինի պարզել աղետի պատճառներն ու գտնել ուղևորների մասունքները: Կառավարությունը համաձայնել է ընդառաջ գնալ այդ պահանջներին: Արդեն հաշվարկ է կատարվել, որ դրա համար կպահանջվի առնվազն 120 միլիարդ վոն (ավելի քան 100 մլն դոլար): Եւս կես միլիարդ դոլար կծախսվի, մասնավորապես՝ զոհվածների հարազատներին փոխհատուցում տրամադրելու համար: Սակայն փորձագետները չեն բացառում, որ լաստանավը հնարավոր չլինի հանել ջրի հատակից, քանի որ այն 10 հազար տոննայից ավելի քաշ ունի:

Կորեայի Հանրապետությունն արդեն առնվազն 180 միլիոն դոլար է ծախսել որոնողական և փրակարարական աշխատանքների համար: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կրեմլն առայժմ խուսափում է գնահատական տալ թոշակի տարիքի բարձրացման առաջարկին’
Հաջորդ հոդվածը‘Վալենտինա Մատվիենկոյի եկամուտներն աճել են 50 անգամ’