Պաշտոնական․ «Բավարիան» նոր դարպասապահ ունի

499

Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական կայքում տեղեկություն է հայտնվել, որ ակումբը պայմանագիր է կնքել չինացի 18-ամյա ֆուտբոլիստ Լյու Շաոցզյանի հետ։

Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թվականը, սակայն առայժմ նա կխաղա երիտասարդական թիմում։

Նշենք, որ ավելի վաղ Լյուն խաղում էր Ուհան Շանգվենում։ Չինական ակումբը Մյունխենի «Բավարիայի» գործընկերն է։

Շաոցզյանի հասակը 190 սանտիմետր է, նա արդեն ապրում է ակումբի ակադեմիայի տարածքում։ Ֆուտբոլիստը կանոնավոր կերպով գերմաներենի դասեր է անցնում, որպեսզի արագ ադապտացվի Գերմանիայում:

Նախորդ հոդվածը«Ինտերը» խզեց պայմանագիրը Էրիկսենի հետ
Հաջորդ հոդվածըՉավի. Մենք տիտղոսներ նվաճելու հնարավորություն ունենք