Չավի. Մենք տիտղոսներ նվաճելու հնարավորություն ունենք

554

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ ակումբը հնարավորություն ունի հաղթելու Իսպանիայի առաջնությունը։

«Եթե իրատեսորեն նայեք իրավիճակին, ապա մենք տիտղոսներ նվաճելու շանսեր ունենք։ Չենք կարող անգամ բացառել, որ կհաղթենք Իսպանիայի առաջնությունում։ Ամեն ինչ պատահում է: Մենք պետք է պայքարենք տիտղոսների համար. ես լավատես եմ, բայց և իրատես։

Մեզ ֆուտբոլային մակարդակում ըմբռնում է պետք։ Որոշ ֆուտբոլիստներ դժվարանում են հասկանալ դիրքային խաղի սկզբունքները, տարօրինակ է դա տեսնել «Բարսելոնայում»։ Մենք Լա Լիգայում 8-րդ տեղում ենք, պետք է փոխել իրավիճակը։ Իսկ մեզ քաջություն է պետք։ Ֆուտբոլիստները մեծ ջանքեր են գործադրում, նրանք լավ են գործում:

Մենք պետք է շարունակենք աշխատել և հավատալ այն ամենին, ինչ անում ենք: Սա է ճիշտ ճանապարհը։ Պետք է պայքարենք Իսպանիայի գավաթի, Սուպերգավաթի համար և աճենք։ Զգացմունքներն անօգուտ են, միայն առաջընթաց է պետք։ Դա կբերի հաղթանակի»,- Չավի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նախորդ հոդվածըՊաշտոնական․ «Բավարիան» նոր դարպասապահ ունի
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» ուժեղ էր «Էլչեից» (տեսանյութ)