‘Պաշտոնական․ Կրիշտիանո Ռոնալդուն հեռացավ «Ռեալ»-ից’

1419

Պաշտոնական․ «Ռեալ»-ը հայտարարել է Ռոնալդուի «Յուվենթուս» տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը համաձայնվել է վաճառել Ռոնալդուի տրանսֆերը «Յուվենթուս»-ին։

«Անկախ ամեն ինչից «սերուցքայիններ»-ի համար Ռոնալդուն միշտ կմնա լավագույն ֆուտբոլիստը»,- ասել է «Ռեալ»-ի ղեկավարությունը։

Հիշեցնենք, որ Կրիշտիանո Ռոնալդուն 2009 թվականից հանդես է եկել «Ռեալ»-ի կազմում։ Նա մասնակցել է 438 հանդիպման և դարձել է 451 գոլի հեղինակ ու նվաճել է 16 տիտղոս։ 

Նախորդ հոդվածը‘Լքված, մեժված, ատելի, ու պատիժը կրելու ճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘«Ալաշկերտը» պարտվեց «Սելթիկին» խոշոր հաշվով’