Պաշտոնական․ Վարազդատ Հարոյանը՝ «Քինգդաո Ուեստ Քոսթի» ֆուտբոլիստ

131

Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է Չինաստան:

31-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել չինական Սուպերլիգայի նորեկ «Քինդաո Ուեստ Քոսթի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կենտրոնական պաշտպանը նախորդ 1 տարին անցկացրել է ղազախական «Աստանայում»: 

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը «Աստանայում» ելույթ էր ունեցել նաև 2021-ին, վերադարձել էր 2023-ին։ Ղազախական ակումբի կազմում նա անցկացրել է 44 հանդիպում, դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ակումբային կարիերայի ընթացքում Հարոյանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում», Իրանի «Փադիդեհում», ռուսական «Ուրալում» ու «Տամբովում», իսպանական «Կադիսում» և Կիպրոսի «Անորտոսիսում»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 800 հազար եվրո։

Նախորդ հոդվածը«Ինտերն» ուժեղ էր «Յուվենտուսից». Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըESPN. Մբապեն հաջորդ շաբաթ կհայտարարի «Ռեալ» տեղափոխվելու մասին