ESPN. Մբապեն հաջորդ շաբաթ կհայտարարի «Ռեալ» տեղափոխվելու մասին

137

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստվում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

ESPN-ն գրում է, որ ֆրանսիացին հաջորդ շաբաթվա ընթացքում կհայտարարի իսպանական ակումբին ամռանը միանալու մասին: 25-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ հիմա ճիշտ պահն է «Ռեալ» տեղափոխվելու համար:

Սպասվում է, որ Մբապեն կմերժի ՊՍԺ-ի նոր առաջարկը զգալի բարձրացված աշխատավարձով: Նա նաև հրաժարվելու է 100 միլիոն եվրո պարգևավճարից:

Ֆրանսիայի հավաքականի ավագը ցանկանում է ամռանը մասնակցել Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին և «Ռեալի» հետ բանակցություններում հատուկ պահանջելու է պայմանագրում ներառել այդ կետը:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին 28 խաղում դարձել է 29 գոլի և 7 ասիստի հեղինակ:

Նախորդ հոդվածըՊաշտոնական․ Վարազդատ Հարոյանը՝ «Քինգդաո Ուեստ Քոսթի» ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածը2024-ի ամենաթանկ ձմեռային տրանսֆերների տասնյակը