‘Պաշտոնական. «Արսենալի» նախկին ավագը տեղափոխվեց «Բորդո»’

894

Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագ, 33-ամյա ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսյելնին տեղափոխվեց ֆրանսիական «Բորդո», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Գործարքի մանրամասները չեն հրապարակվել։ Ոչ պաշտոնական տվյալներով, «Արսենալը» ստացել է 5 միլիոն եվրո։

«Շնորհակալ ենք Լորանին իր ներդրման համար մեր թիմում եւ մաղթում նրան լավագույնը ապագայում»,- նշվում է «Արսենալի» հաղորդագրությունում։

Կոսյելնին «Արսենալում» էր 2010 թվականից՝ դառնալով Անգլիայի եռակի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։

 
 

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ. Հայաստանը հաստատակամ է հասնելու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Ուեյն Ռունին պայմանագիր կնքեց «Դերբի Քաունթիի» հետ’