‘Պաշտոնական. «Բարսելոնան» ու Պիկեն նոր պայմանագիր են կնքել’

1304

Պաշտպան Ժերար Պիկեն շարունակելու է ելույթները «Բարսելոնայի» կազմում: Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է 30-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:

Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Կատալոնացու պայմանագրում սահմանված է հրաժարագին, որը կազմել է 500 միլիոն եվրո:

Պիկեն «բլաուգրանայի» կազմում մասնակցել է 422 խաղի և 25 տիտղոս նվաճել:

Նախորդ հոդվածը‘Եվրոպական ակումբները տրանսֆերային պատուհանների ժամանակ ծախսել են 5.6 մլրդ. եվրո’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Չինաստանում’