‘Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Չինաստանում’

1365

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի ապագան մադրիդյան ակումբում հարցականի տակ է, հայտնվել է չինական ակումբներից մեկի ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Տյանցզին Ցյուանցզյանը»: Չինացիները տեղյակ են, որ Ռոնալդուն մտադիր է լքել «Ռեալը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» երկրպագուների մեծ մասը կողմ է քվեարկել Ռոնալդուին վաճառելու առաջարկին: Ռոնալդուի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. «Բարսելոնան» ու Պիկեն նոր պայմանագիր են կնքել’
Հաջորդ հոդվածը‘Երեկոյան հնարավոր են տեղումներ’