Պաշտոնական. «Լեսթեր Սիթին» հեռացրեց Բրենդան Ռոջերսին

185

Անգլիական «Լեսթեր Սիթին» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ։

50-ամյա մասնագետը «Լեսթեր Սիթին» գլխավորել էր 2019թ․ փետրվարին։

Անգլիայի ընթացիկ առաջնության 28 խաղում «Լեսթեր Սիթին» 7 հաղթանակից, 4 ոչ ոքիից, 17 պարտությունից հետո 25 միավորով նախավերջինն է։

Մարզչական կարիերայի ընթացքում Բրենդան Ռոջերսը գլխավորել է նաեւ անգլիական «Ուոթֆորդը», «Ռեդինգը», «Լիվերպուլը», Ուելսիի «Սուոնսին», շոտլանդական «Սելթիկը»։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթիի» կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Ռեալն» ընտրություն կկատարի Պոչետինոյի եւ Ռաուլի միջեւ