‘Պաշտոնական. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նորեկ ունի ‘

927

«Քրիսթալ Փելաս»-ի պաշտպան Աարոն Ուան-Բիսական տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: 

21-ամյա խաղացողն իր նոր թիմի հետ հնգամյա պայմանագիր է կնքել՝ այն ևս մեկ տարի ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: 

Գործարքի ֆինանսական դետալները չեն նշվում, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերը 50 միլիոն ֆունտ է գնահատվում, իսկ ինքը անգլիացի ֆուտբոլիստը շաբաթական 80-90 հազար ֆունտ կստանա: 

Ուան-Բիսական ավարտված մրցաշրջանում մասնակցել է ԱՊԼ-ի 35 խաղի և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ: 

Նախորդ հոդվածը‘«Արսենալ»-ը շուտով նոր տրանսֆեր կունենա’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան` իրավական մտքի «գիգանտը»’