‘Պաշտոնական. Ուկրաինայում զոհվել է 77 մարդ’

1005

Ըստ պաշտոնական տվյալների՝ Փետրվարի 18-ի՝ ժամը 10:20-ի եւ փետրվարի 20-ի՝ ժամը 00:00-ի միջեւ ընկած ժամանակահատվածում, Ուկրաինայում իրավապահների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետեւանքուվ զոհվել է 77 մարդ: Այս մասին հայտնում է Ուկրաինայի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

«Ընդհանուր առմամբ բժշկական օգնության է դիմել 577 մարդ, որոնցից 369-ը հոսպիտալացվել են, իսկ հինգշաբթի-ուրբաթ օրերին՝ 132 մարդ. հոսպիտալացվել է 82-ը»,- նշվում է հայտարարության մեջ: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ում դժվարանցանելի է միայն Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Ջոն Քերին պահանջել է դադարեցնել Ուկրաինայում տեղի ունեցող բռնությունները’