Պաշտոնական. «Վալենսիան» հեռացրեց Գատուզոյին

222

Իսպանական «Վալենսիան» հեռացրեց իտալացի Ջենարո Գատուզոյին գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ են խզել պայմանագիրը։ Գատուզոն 2022թ․ հունիսին էր գլխավորել թիմը։

«Վալենսիան» առաջիկա մարզումը կանցկացնի Ֆորո Գոնսալեսի ղեկավարությամբ։

Իսպանիայի առաջնության 18 խաղից հետո «Վալենսիան» 20 միավորով 14-րդն է։ Թիմը դուրս է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից՝ քառորդ եզրափակիչում 1:3 հաշվով պարտվելով «Աթլետիկ Բիլբաոյին»։

Նախորդ հոդվածըԱնկարայում ԱՄՆ դեսպանատուն․Ստամբուլում հավանական են ահաբեկչական գործողություններ
Հաջորդ հոդվածըՊաշտոնական․ Շոն Դայչը գլխավորեց Էվերթոնը