‘Պաշտոնական. «Տորինո»-ն հանդես կգա Եվրոպա Լիգայում’

881

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հաստատել է, որ «Տորինո»-ն հանդես կգա Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլում: 

Հիշեցնենք, որ «Միլան»-ը ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու պատճառով զրկվել է մրցաշարին մասնակցելու իրավունքից, ինչից հետո եվրոպական ֆուտբոլի երկրորդ ամենահեղինակավոր մրցաշարում որոշակի փոփոխություններ են եղել: Այսպիսով, խմբային փուլին մասնակցելու իրավունք է ստացել «Ռոմա»-ն, իսկ «Տորինո»-ն կմասնակցի որակավորման երկրորդ փուլին::

Հավելենք, որ «Տորինո»-ն որակավորման երկրորդ փուլում կմրցի «Դեբրեցեն» — «Կուկեսի» զույգի հաղթողի հետ:

Նախորդ հոդվածը‘Le Perisien. ՊՍԺ-ն կրկնակի նվազեցրել է Նեյմարի հրաժարագինը’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ»-ը շուտով նոր տրանսֆեր կունենա’