‘Le Perisien. ՊՍԺ-ն կրկնակի նվազեցրել է Նեյմարի հրաժարագինը’

925

ՊՍԺ-ն կրկնակի նվազեցրել է թիմի հարձակվող Նեյմարի հրաժարագինը: Այս մասին տեղեկացնում է Le Perisien-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը դեմ չէ տրանսֆերի դիմաց 150 միլիոն եվրո ստանալ 300-ի փոխարեն: Հաղորդվում է, որ ակցիան գործում է միայն «Բարսելոնա»-ի համար: Ֆրանսիայի չեմպիոնները ցանկանում են, որ գործարքում ներառվի նաև «կապտանռնագույններ»-ի 2 ֆուտբոլիստ, սակայն տեղեկություններ չկան, թե որ 2-ի մասին է խոսքը: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացու մայրն ու քույրը ժամանել են Կատալոնիա, որպեսզի տուն փնտրեն խաղացողի համար:

Նախորդ հոդվածը‘AS. Բեյլի գործակալը հանդիպել է «Ինտեր»-ի ղեկավարությանը’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. «Տորինո»-ն հանդես կգա Եվրոպա Լիգայում’