‘Պաուլինյոն ընդունել է «Բարսելոնայից» հեռանալու առաջարկը’

1815

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պաուլինյոն մոտ է «Գուանչժոու Էվերգրանդ» վերադառնալուն: Չինական այդ ակումբը բրազիլացուն խոշոր աշխատավարձով առաջարկ է կատարել, որը նրան գոհացրել է: Այդ մասին հաղորդում են կատալոնական Mundo Deportivo-ն ու Sport-ը:

Գործակալ Կիա Ջուրաբչյանի միջոցով ընթացող բանակցությունների ժամանակ «Բարսելոնային» հայտնել են, որ 29-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ են 50 միլիոն եվրո վճարել:

Բրազիլիա – Բելգիա խաղից (1-2) հետո կիսապաշտպանը խոստովանել է, որ առաջարկ ունի Չինաստանից և այլ երկրի թիմից: Ըստ երևույթին` դա «Յուվենտուսն» է, որի հետարքրքրության մասին նախապես հայտարարվել էր:

Մեկ տարի առաջ Պաուլինյոյի տրանսֆերը «Գուանչժոու Էվերգրանդից» «Բարսելոնային» արժեցել էր 40 միլիոն եվրո, որից 7,5 միլիոնը ֆուտբոլիստն էր վճարել:

Նախորդ հոդվածը‘Կաֆուն, Ստոիչկովն ու Կանդելլան՝ VAR համակարգի մասին’
Հաջորդ հոդվածը‘Երկրպագուները չեն կարողացել մուտք գործել Մոսկվայի ամենամեծ ֆան-գոտի. բախումներ ոստիկանների հետ (տեսանյութ)’