‘Պաուլո Ֆուտրե. Վախենում եմ, որ Բլատերը Պորտուգալիային կարող է թույլ չտալ որակավորվել ԱԱ 2014’

880

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Պաուլո Ֆուտրեն իր մտահոգությունն է արտահայտել Բլատեր — Ռոնալդու կոնֆլիկտի վերաբերյալ: «Առջևում մեզ սպասվում են ԱԱ 2014-ի անցումային բարդ խաղեր Շվեդիայի դեմ, և ես վախենում եմ, որ Բլատերը կարող է Ռոնալդուի արարքներից հետո Պորտուգալիային թույլ չտալ որակավորվել ԱԱ 2014: Բլատերը անցանկալի անձ է մեր երկրում, և ես նրան խորհուրդ կտայի չհայտնվել Պորտուգալիայում, այն բանից հետո, երբ վիրավորեց մեր հերոսներից մեկին», — ասել է Ֆուտրեն:

Նախորդ հոդվածը‘Անհայտ անձը դանակներով ներխուժել է Կոնգրեսի գրասենյակ, ապա դիմել փախուստի ‘
Հաջորդ հոդվածը‘Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրի նախագծում Հայաստան-ԵՄ հարաբերությունները չեն հիշատակվում’