‘Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրի նախագծում Հայաստան-ԵՄ հարաբերությունները չեն հիշատակվում’

846

«Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովի հռչակագրի վերջնական նախագծում, որը հրապարակվել է այսօր, Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ բաժինը բացակայում է: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սակայն եվրոպական դիվանագետները չեն բացառում, որ Եվրամիության հռչակագրում Հայաստանին հիշատակելու փոխարեն՝ կարող է ստորագրվել փոխըմբռնման հուշագիր՝ կապված Երևանի հետ հետագա համագործակցության հետ:

Դրա փոխարեն, եվրաինտեգրման ուղղությամբ Ադրբեջանի ձգտումները հռչակագրի նախագծում ողջունվում են: Ավելին, Եվրամիությունը նշում է, որ պատրաստ է սկսել բանակցությունները Բաքվի հետ` ԵՄ-Ադրբեջան Առևտրի ազատ, խորը և համապարփակ գոտի ստեղծելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է «Արևելյան գործընկերության» անդամ-երկրների տարածքներում առկա սառեցված հակամարտություններին, ապա այդ մասին հռչակագրում չի նշվում:

 

Նախորդ հոդվածը‘Պաուլո Ֆուտրե. Վախենում եմ, որ Բլատերը Պորտուգալիային կարող է թույլ չտալ որակավորվել ԱԱ 2014’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ականը, բնականաբար, դժվարանում է ասել, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու Վիլնյուսում’