‘Պատահար Արաքս-Լենուղի ճանապարհին. Մեքենան ամբողջությամբ այրվել է ‘

845

ԱԻՆ-ի փոխանցմամբ, երեկ ժամը 23.15-ին տեղեկություն է ստացվել, որ Արաքս-Լենուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 18 ՏՕ 412 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչից ավտոմեքենայի վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Շտապօգնության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: 

Նախորդ հոդվածը‘Գծատերերի ցույցը նույնն է, որ նախարարները պահանջեն ատկատը դարձնել 30 տոկոս. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վանաձորի քաղաքապետը հերթական անգամ «դուրս է տվել». Մամուլ’