‘Պատահար Մարմաշեն-Ախուրյան ճանապարհին ‘

901

ԱԻՆ-ը փոխանցում է, որ այսօր ժամը 08.29-ին ահազանգ է ստացվել, որ Մարմաշեն-Ախուրյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 33LD963 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ 24» մակնիշի 45SL518 պետհամարանիշի ավտոմեքենային: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1982թ. ծնված Ա. Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1980թ. ծնված Ա. Ս.-ին (ծնվ.1980թ.), ով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ: 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանի ազատության համար երաշխավորություն ներկայացրած անձանց նախնական ցուցակ ‘
Հաջորդ հոդվածը‘Ջրհեղեղ Կոլորադոյում. Կան զոհեր և տուժածներ’