‘Ջրհեղեղ Կոլորադոյում. Կան զոհեր և տուժածներ’

809

Կոլորադոյում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում փլուզվել են հազարավոր տներ: Մահացու հեղեղներից հետո փրկարար ջոկատները փնտրում են հարյուրավոր անհայտ կորած մարդկանց:

BBC-ն հայտնում է, որ ջրհեղեղը մասամբ կամ ամբողջությամբ ծածկել է Կոլորադոյի 17, այդ թվում՝ նաև հիմնական երկրամասերը:

Որոշ քաղաքներ սաստիկ  հեղեղվել են: Ավելի քան 3.000 մարդ տարհանվել է օդային և ցամաքային ճանապարհներով: Ջրհեղեղը ութ մարդու մահվան պատճառ է դարձել, փլուզվել է 1.500 շինություն,  վնասվել  է 17.000 մասնավոր սեփականություն:

Հիշեցնենք, որ ջրհեղեղն սկսվել է անցած չորեքշաբթի օրը, երբ անձրևային օրերին հաջորդեցին անձրևային փոթորիկները:

 

Նախորդ հոդվածը‘Պատահար Մարմաշեն-Ախուրյան ճանապարհին ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ խոսնակ. ԱԳ նախարարը չէր կարող նման բան ասել’