‘Պատգամավորը Տիգրան Սարգսյանին առաջարկում է ինքնախոստովանական ցուցմունք գրել’

869

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Հաշվի առնելով, որ ԲՀԿ պատգամավորների կողմից թվերի լեզվով և իրավական ձևակերպումներով հնչեցվող քննադատական, բայց կոռռեկտ հարցադրումներին  ոչ կառավորությունը և ոչ էլ վարչապետն անձամբ չեն պատասխանում, այլ փոխարենը վարչապետի օգնականներն ու խոսնակները, երևի չհասկանալով, որ իրենց ղեկավարից կոնկրետ պատասխաններ են ակնկալվում, նորից փորձում են վիրավորանքներով ու իբր հումորով շեղել հանրությանը բուն էությունից: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկում եմ անհապաղ մտնել ոստիկանության մոտակա բաժանմունք և ժողովրդի հանդեպ կատարածի վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունք գրել: 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Ուզում եք քանակ, կլինի քանակ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին’