‘Րաֆֆի Հովհաննիսյան. Ուզում եք քանակ, կլինի քանակ’

1190

«Ուզում եք քանակ, կլինի քանակ: Որակն արդեն կա», — Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հեռակա պատասխանելով Սերժ Սարգսյանի դիտարկմանը՝ թե «Ազատության հրապարակում հավաքել 3 հազար հոգի եւ խոսել ժողովրդի անունից՝ կոռեկտ չէ»:

«Ու դրանից հետո թող ժողովրդին ոչ ոք չսպառնա, որ խաղաղ պայքար տանող ժողովրդի դեմ պիտի ոստիկանի ձեռքը բարձրանա: Հայ ոստիկանը ժողովուրդը մեկ ազգին ներկայացուցիչ են: Ով նման փորձ անի, նա է հեղաշրջման փորձ անողը, եւ նա տապալվելու է», — ասաց Հովհաննիսյանը:

Հովհանիսյանի խոսքով, նա իշխանությունների հետ առեւտուր չի անում: «Սա քաղաքական առեւտուր չէ, սա փորձ է՝ հասկացնելու համար, որ մենք միասնական ժողովուրդ ենք: Սա փորձ է՝ հասնելու նրան, որ կես ճանապարհին (Սերժ Սարգսյանը) գա դեպի ժողովուրդ, եւ առաջարկի ոչ թե փշրանքներ, այլ իրական լուծում», — նշեց Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ վաղը՝ ժամը 6-ին հրավիրված հանրահավաքին ներկայացնելու է իր մոտեցումները եւ ծրարով ներկայացնելու  Սերժ Սարգսյանին:

«1900 ըտեղամասում մենք ունեցանք մեր ներկայացուցիչները, դրանցից մի մասում նրանք սպառնալիքի տակ, ատամով պահեցին մեր քվեները, ուրիշ տեղեր մարդիկ կրիմինալ ճնշման ենթարկվեցին, սպառնալիք տեղաց իրենց երեխաների, տիկնանց նկատմամբ, եւ անգամ այնտեղ, որտեղ մեր անդամները շեղվեցին ուղուց, ՀՅԴ եւ ՀԱԿ ներկայացուցիչները եկան եւ աջակցեցին մեզ», — ասաց «Ժառանգության» առաջնորդը: 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ համանախագահներին’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավորը Տիգրան Սարգսյանին առաջարկում է ինքնախոստովանական ցուցմունք գրել’