‘Պատգամավոր. Կառավարությունը շարունակում է անհիմն ձեւակերպումներով մերժել ԲՀԿ օրինագծերը’

839

Կառավարությունը շարունակում է մշուշոտ ձեւակերպումներով մերժել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրինագծերը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ երեկվա նիստում գործադիրը մերժել է ԲՀԿ ներկայացրած հերթական օրինագիծը, որը վերաբերում էր աշխատանք չունեցող մայրերին նպաստ տրամադրելու հարցին:  «Այն կանայք, որոնք մինչեւ աշխատանք ձեռք բերելը մայրացել են, մինչեւ երկու տարեկան երեխա ունենալու դեպքում պետք է նպաստ ստանան, օրինագիծը սրան էր վերաբերում», — նշեց պատգամավորը: Ընդ որում, նրա խոսքով՝ կառավարությունը օրինագծին անդրադառնալիս նշել է, որ այն ներկայացրել են  «մի խումբ պատգամավորներ», այնինչ, ըստ ընդունված կարգի՝ պետք է նշել, թե որ պատգամավորը/պատգամավորներն են ներկայացրել օրինագիծը, եւ որ խմբակցությունն են նրանք ներկայացնում: Ըստ Էլինար Վարդանյանի՝ Կառավարության այս վարքագիծը միտումնավոր է:  

Նախորդ հոդվածը‘ԻԻՀ դեսպանը էներգետիկայի նախարարին ստախոս հանեց ‘
Հաջորդ հոդվածը‘Այծի պանրի մասին Տիգրան Սարգսյանի երազանքն իրականանում է. Տեսանյութ’